Հաջողության նոտա

Մշտապես մնալ արթուն և հանրությանը տալ դրականը․ սրտաբան-առիթմոլոգ Տաթևիկ Հովակիմյան․ «Հաջողության նոտա»

Տաթևիկ Հովակիմյանը՝ սրտաբան-առիթմոլոգ, հանրային առողջապահության մասնագետ, «CardioLab» բժշկական կենտրոնի համահիմնադիր տնօրեն և համանուն փոդքասթի հիմնադիր ու վարող, ունի բարձրագույն կրթության և մասնագիտական զարգացման հետաքրքիր ուղի:

Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետի շրջանավարտ է: Մանկական սրտաբանի որակավորում ստացել է Առողջապահության ազգային ինստիտուտի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: Լրացուցիչ վերապատրաստում անցել է ԱՄՆ Օհայո նահանգի «Քլիվլենդ Քլինիք»-ում՝ «մանկական սրտաբանություն» նեղ մասնագիտացմամբ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետում ձեռք է բերել հանրային առողջության մասնագետի կոչում: Ակտիվորեն մասնակցել է տեղական և միջազգային գիտակրթական կոնֆերանսների ու սեմինարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է։ Զբաղվում է մարաթոնյան վազքով և նկարչությամբ:

Կարդացեք նաև

Back to top button