Որոնք են ժամանակակից հայ մամուլի առանձնահատկությունները


Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
1794 թվականի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում հրատարակվեց հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը»՝ ազդարարելով հայ մամուլի սկիզբը։ Ուստի ոչ պատահականորեն կառավարության 2004 թվականի որոշմամբ` հենց հոկտեմբերի 16-ը հռչակվեց որպես հայ մամուլի օր։ Այդ առիթով մամուլի տարբեր ակումբներում այսօր փորձել են գնահատել ժամանակակից հայ մամուլի առանձնահատկությունները, որքանով է այն կայացել, որքանով է դիմանում մրցակցային ժամմանակակից դաժան պայմաններին , ինչ խնդիրներ ունի այսօր հայ մամուլը։ Հայկական առաջին պարբերականը ծնվեց Հայաստանից շատ ու շատ հեռու՝ Հնդկաստանի Մադրաս քաղաքում և ունեցավ ընդամենը երկու տարիների կյանք, սակայն Հարություն Շմավոնյանի ջանքեորվ ստեղծված «Ազդարար»-ն էր հենց , որ հիմք դրեց «հայկական մամուլ» ասվածին ընդհարնարպես։ Ոլորտի ներկայացաուցիչներն այսօր գնահատում են պատկառելի ճանապարհ անցած հայ մամուլի ներկան։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ` տպագիր մամուլը, որի ապագան խոստումնալից էր հատակապես անակախության առաջին տարիներին, այսօր հայտնվել է մի իրավիճակում, որտեղ լուրջ հեռնկարների մասին խոսելն առանվազն անլուրջ է թվում։ Տպագիր մամուլը, նրա դիտարկմամբ, մեծ արագությամբ զիջում է դիրքերը էլեկտրոնային լրատվամիջոցներին։ Պայքար, որտեղ պարտվում է նաև հեռուստատեսությունը: «Այսօր մենք շատ ավելի շնչելու օդ ունենք քան երբևէ»,-«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի մամուլի ազատության վերաբերյալ նման գնահատականը ծնվել է մասնվորապես վերջին մեկ ու կես տարիների գործունեության ընթացքում: Ըստ «Ժամանակ» օրաթերթի խմբագրի` հայկական լրատվամիջոցների էլեկտրոնային դաշտը այսօր տարածաշրջանում ամենազարգացածն է, իսկ տպագիր մամուլի ապագայի վերաբերյալ Արման Բաբաջանյանի կանխատեսումները նույն լավատեսությամբ չեն փայլում:



