Հատվող եթեր

«Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը. «Հատվող եթեր»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2024-2025 ուստարին հայտարարվել էր մշակութային կրթության տարի:

Երևանի թիվ 112 ավագ դպրոցը սեպտեմբեր ամսին հայտարարել էր «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի մեկնարկի մասին, որի նպատակն էր սովորողների շրջանում լուսանկարչության միջոցով խթանելու հետաքրքրությունը մշակութային ժառանգության, մասնավորապես՝ քանդակագործության և ճարտարապետության նկատմամբ։

Նախաձեռնությունը մեծ խանդավառությամբ ընդունվեց սովորողների կողմից։ Յուրաքանչյուր դասարան ներկայացավ Հայաստանի ճարտարապետական և քանդակագործական արժեքավոր կոթողների հեղինակային լուսանկարներով՝ ստեղծելով համապատասխան QR կոդեր, որոնք լիարժեք տեղեկատվություն են հաղորդում ստեղծագործությունների վերաբերյալ:

Նոյեմբերի 18-ին ՀՀ Նկարիչների միության Մարտիրոս Սարյան ցուցասրահում տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը:

Նախաձեռնությունը նպաստեց ոչ միայն սովորողների համագործակցային հմտությունների և կարողությունների զարգացմանը, այլև հնարավորություն ստեղծեց մշակութային ժառանգության ճանաչման, ուսումնասիրման և ներկայացնելու կարողությունների զարգացմանն ու մեդիագրագիտությանը:

«Հատվող եթեր» հաղորդման հյուրը «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի համադրող, Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն, արվեստաբան Օվսաննա Քարամյանն է:

Կարդացեք նաև

Back to top button