Հատվող եթեր

«Հերոսամարտ». պատմություն կերտած դիմանկարները. «Հատվող եթեր»

ՀՀ նկարիչների միությունում վերջերս բացվեց «Հերոսամարտ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հեղինակի՝ Սուսան Ավանեսյանի հերոսները տարբեր ժամանակաշրջանի հայ մշակույթի, պատմության, գրականության նշանավոր դեմքերն են. Կոմիտաս, Վարդան Մամիկոնյան, Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Այվազովսկի, Լեռ Կամսար, Զապել Եսայան, Լեոնիդ Ենգիբարյան, Պարիս Հերունի, Կոմանդոս և այլք:

Սուսան Ավանեսյանը ծնվել է Երևանում: Դպրոցական տարիներին հաճախել է նկարչական խմբակ, մասնակցել ցուցահանդեսների, մրցույթների, հաճախել Ճարտարապետների միության նկարչության դասընթացներին: Հետագայում ուսումը շարունակել է արտերկրում՝ ստանալով նկարիչ-ձևավորողի մասնագիտությունը:

Վերադառնալով Հայաստան՝ շարունակել է ստեղծագործել: 2014 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է: «Հերոսամարտ» խորագրով անհատական ցուցահանդեսի առիթով՝ արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի, շքանշանների: «Հատվող եթեր» հաղորդաշարի հյուրը գեղանկարիչ Սուսան Ավանեսյանն է:

Կարդացեք նաև

Back to top button