Հատվող եթեր

Երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը. «Հատվող եթեր»

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Փառատոնը նպատակ ունի հայաստանյան մշակութային կյանքում վերարժևորելու երգեհոնային երաժշտությունը, պահպանելու և տարածելու այն, արվեստասերներին բարձրակարգ երաժշտություն մատուցելու, գործիքի հանդեպ էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու։

Համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում, Չարենցավանում և Գյումրիում: Կհնչեն ինչպես դասական երգեհոնային, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: Փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր՝ արտերկրից ժամանած երգեհոնահարների կողմից:

Զրույց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Արմեն Սուքիասյանի հետ:

Back to top button