Հատվող եթեր

Ֆլեյտային երաժշտության տոն՝ Երևանում. «Հատվող եթեր»

Հոկտեմբերի 26-30-ը Երևանում տեղի է ունենալու Ֆլեյտայի Երևանյան առաջին միջազգային փառատոնը:

Այս օրերին Երևանը կդառնա ֆլեյտայի մայրաքաղաքը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող արվեստագետների՝ արվեստասերներին ներկայացնելով բարձրակարգ երաժշտություն:

Փառատոնը նպատակ ունի մեկ անգամ ևս վերարժևորելու ֆլեյտային երաժշտությունը, արտերկրից ժամանած լավագույն ստեղծագործողների հետ մշակութային երկխոսություն ծավալելու և նոր համագործակցությունների համար հնարավորություններ ստեղծելու:

Ֆլեյտայի Երևանյան առաջին միջազգային փառատոնը կանցկացվի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:

Փառատոնի ընթացքում կլինեն համերգներ, վարպետության դասեր, դասախոսություններ, հանդիպումներ, որը երիտասարդ ֆլեյտահարների միջավայրում կխթանի ակտիվ, ստեղծագործական մթնոլորտ՝ հիմք դնելով նոր համագործակցությունների՝ բացահայտելով նոր անուններ:

Զրույց Ֆլեյտայի երևանյան առաջին միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, «Ֆլեյտայի կամուրջներ» միջազգային նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար, ջութակահար, օպերային ռեժիսոր Վարդան Վիրաբյանի հետ:

Կարդացեք նաև

Back to top button