Ժամանակակից աշխարհում մեծ կարևորություն է տրվում հանրային կապերին, տարբեր պետությունների, պետությունների ղեկավարների, կառույցների և այլ օղակների կերպարներին և վարկանիշին։
Երբեմն անգամ տպավորություն է ստեղծվում, որ կերպարն առավել կարևոր է, քան բուն գործունեությունը։ Այս պայքարում իր ուրույն տեղն ունի բանակը. գրեթե բոլոր երկրները ոչ միայն հզորացնում են իրենց ռազմական կարողությունը, այլև մեծ ուշադրություն են դարձնում զինված ուժերի հանրայնացմանն ու միջազգային կերպարին։ Այս առումով, թերևս առաջատարը Միացյալ Նահանգներն են, որոնք տասնամյակների ընթացքում ստեղծել են ոլորտի ուսումնասիրության մի ամբողջ համակարգ։
ԵՊՀ-ի Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանն անդրադարձել է գեղարվեստական ֆիլմերի միջոցով ԱՄՆ-ում բանակի կերպարի կառուցմանը։
- Նախքան ֆիլմերի մասին խոսելը, փորձենք հասկանալ, թե ինչու է կարևոր բանակի, զինված ուժերի, անգամ՝ հասարակ զինվորների կերպարի կառուցումը։ Ո՞րն է դրա օգուտը։
- Որպես սոցիալական կառուցվածք ի՞նչ տարբերություններ եք տեսնում ամերիկյան բանակի և աշխարհի ուրիշ երկրների բանակների միջև։
- Ինչո՞ւ որոշեցիք դիտարկել Interceptor ֆիլմը, չէ՞ որ կան բազմաթիվ այլ՝ շատ ավելի խորքային, սոցիալական խնդիրներ վեր հանող ֆիլմեր։
- Եթե փորձենք համեմատել վերջին 20 տարվա բանակի մասին ամերիկյան ֆիլմերը, կերպարային ի՞նչ փոփոխություն կարձանագրեիք։ Նկատի ունեմ վերջին երկու տասնամյակի աշխարհակարգային ձևափոխումները։
- Զինվորական ծառայության ո՞ր հատկանիշներն են կարևորվում ամերիկյան ֆիլմերում։
- Ռազմական ուժի ցուցադրությունը, ընդհանրապես, զինվորականության պայմանականորեն ասած, գովազդումը հաճախ ընկալվում է որպես ռազմամոլություն։ Ձեր կարծիքով՝ ռազմականության ներկայացումը հանրությանը լա՞վ բան է, թե՞ վատ, դա անհրաժե՞շտ է։
- Ամերիկյան շատ ֆիլմերում մի հետաքրքիր սյուժե կա. թշնամին հարձակվում է, անակնկալ հարվածում, կործանում բանակի կառավարման համակարգը և զինվորները ստիպված են լինում գործել բոլորովին ինքնուրույն. իրենք են ընդունում որոշումներ, անգամ մարտական առաջադրանքներ են ընտրում և կատարում։ Ի՞նչ կերպար է ձևավորում այս սյուժեն հանրության համար, ո՞րն է հիմնական միտքը։
- Տեխնիկական ի՞նչ միջոցներ են կիրառվում ամերիկյան ֆիլմերում, որոնք հատկապես ուժեղացնում են բանակի կերպարի ընկալումները։
«Հասարակ գիտություն» հաղորդման հյուրը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուլիանա Մելքումյանն է։




