Աշխարհի պետությունների մեծ մասը տարածքով, բնակչության և ռեսուրսներով փոքր են, հետևաբար՝ ենթակա են ավելի մեծ ու հզոր երկրների տարատեսակ ճնշումներին։ Ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ խոշոր պետությունները փոքր երկրների համար ամենամեծ սպառնալիքն են։ Հարյուրամյակների ընթացքում այս դաժան իրողությունը ձևավորել է փոքր երկրներին բնորոշ քաղաքական որոշակի վարքագիծ։ Հիմա արդեն քաղաքական գիտությունները լրջորեն ուսումնասիրում են խնդիրը, որի վերաբերյալ հարյուրավոր գրքեր ու հետազոտություններ են արվել, մշակվել են տեսություններ, տարբեր մոտեցումներ։
Փոքր երկրների քաղաքական վարքագծի որոշ առանձնահատկությունները մենք այսօր քննարկելու ենք քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի հետ։
- Ի՞նչ է նշանակում փոքր պետություն և ի՞նչ սահմանումներ կան։
- Ո՞րն է փոքր պետությունների արտաքին քաղաքական ամենաբնորոշ գիծը։
- ԵՊՀ-ի «Քաղաքական գիտությունների ամսագրում» հրատարակված ձեր վերջին հոդվածում դուք առաջ եք քաշում փոքր պետությունների անվտանգային մի քաղաքականություն, որն անվանել եք self-exclusion, ինքնաբացառում։ Ի՞նչ քաղաքական մոդել է և ո՞րն է հիմնական սկզբունքը։
- Երբեմն կարծիք ենք լսում, որ Հայաստանը պետք է լինի չեզոք պետություն։ Մասնագիտական գրականության մեջ չեզոքության մի քանի հիմնական սկզբունքներ կան։ Կխնդրեի նշեիք մի քանիսը, ապա ներկաայցնեիք, թե արդյո՞ք կարող է Հայաստանը լինել չեզոք պետություն։
- Կարո՞ղ է պետությունը չլինել չեզոք, սակայն վարել այնպիսի չեզոք քաղաքականություն, որն ընդունելի լինի միջազգային խաղացողների համար։
- Հիմա ակնհայտ է, որ արդեն բազմաբևեռ աշխարհում ենք ապրում։ Այս նոր աշխարհակարգը ինչ վերաբերմունք ունի փոքր պետությունների չեզոքությանը։
- Փոքր պետությունների առանցքային հատկանիշներից մեկը բազմավեկտոր քաղաքականությունն է, որով նրանք փորձում են հավասարակշռել ուժային կենտրոնները։ Այսօր այդ կենտրոնները շատ են, և հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ավելի շատանան։ Ձեր կարծիքով, ի՞նչ փոփոխություններ կունենան փոքր երկրների քաղաքականությունները։




