«Հասարակ գիտություն» հաղորդման այսօրվա թեման պատմական հիշողության մասին է, որը ազգի, պետության, ժողովրդի ինքնության կարևորագույն բաղադրիչներից է։ Պատմությունը սոսկ անցյալի մասին պատում չէ, այլ կապում է էթնիկ, ազգային հանրության անդամներին, միավորում նրանց ընդհանուր անցյալն ու ներկան։
Այս իմաստով չափազանց կարևոր է հասարակության հաղորդակցությունն անցյալի իրադարձությունների հետ, դրանց ժամանակակից մեկնաբանություններն ու բացատրությունները, սխալներն ու հաջողությունները։ Պատմական հիշողությունը կարող է դառնալ նաև ներկայում տեղի ունեցող ամենատարբեր քաղաքական ու սոցիալական զարգացումների շարժիչ ուժը։
Պատմության, պատմական հիշողության մասին մենք այսօր զրուցելու ենք պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Արտակ Խաչատրյանի հետ։




