ԿարևորՀասարակություն

Սանահին վանական համալիր տանող ճանապարհահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 23-ին ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Back to top button