ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սահմանազատում կլինի, վիճելի տարածքների հարցը կքննարկվի ավելի ուշ․ համայնքապետերը` հանդիպումից հետո

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  հրապարակելով սյան լուսանկարը։ Նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների  վարչական շրջանների ղեկավաները Երևանում հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Մի քանի ժամ տևած հանդիպումից մանրամասներ ներկայացրել են համայքնների ղեկավարները։

Մինչև այդ հայտարարություն էր տարածել Նոյեմբերյանի համյանքապետարանը։ Ավելի ուշ խորհրդարանում լրագորղների հետ ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն է հայտնել, որ համայնքների ղեկավարները չէին կարող հանդիխումից գոհ մնալ։ Բացատրել է  ոչ մի երաշխիք չի տրվել՝ ինչը ոնց է լուծվելու։ Ասվել է, որ հանձնաժողովը աշխատանքային գրաֆիկով աշխատանքները պետք է առաջ տանի։

Կառավարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսվել է կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։

Սա միակ պաշտոնական հաղորդագրությունը չէ։ Ներքին գործերի նախարարությունից էլ, ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների, հայտնել են, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու եւ քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Տեղեկացրել են, որ ճանապարհի փակման պատճառը սահմանազատման աշխատանքներն են։

«Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում: Տեղեկացնում ենք նաեւ, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որեւէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որեւէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին։

Նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների  վարչական շրջանների ղեկավաները  Երևանում հանդիպեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Մինչ այդ հաղորդագրություն տարածվեց, որ վարչապետի  որոշմամբ Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ, որի կազմում ներառվել են նաև սահմանամերձ համայնքների վարչական շրջանների ղեկավարները։ Հանդիպումը փակ էր։ Պաշտոնական հաղորդագրություն դրա մասին  չի տարածվել։ Ավելի ուշ մանրամասները ուղիղ  եթերում հայտնեցին համայնքների ղեկավարները՝ Կամո Շահինյանն ու Իշխան Աղբալյանը։ Կիրանցի համայնքի  վարչական  ղեկավար Կամո Շահինյանը հայտարարեց՝

«Կառավարության որշումը, որը  սահմանազատման մասին է, լինելու է ՝ ըստ պլանավորածի  լիարժեք սահմանազատում»։  

Կիրանց համայնքի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարեց, որ  հրաժարական չի տալու։ Ավելի վաղ  լրատվամիջոցները գրել էին, որ նա գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին ասել է, թե ուզում է հրաժարական տալ։ 

Ոսկեպար համայնքի  վարչական   ղեկավար Իշխան Աղբալյանը հավելեց, որ նոր  ասելիք չունի, ականազերծման աշխատանքները սկսվել են, գուցե այսօր ավարտեն․  սահմանագծում, սահմանազատում է տեղի ունենալու այդ հատվածում

«Մնացած տեղերում , որտեղ տարածքները վիճելի են,  հարցերը հետագայում  լուծում կստանան։  Այն եռանկյունիները, որոնք մի տասը օր առաջ  մեզ ասաց, դրանք մնում են։ Անկլավը՝ ևս։ Հետագայում որոշվող հարցեր են։ Այսպես ասած հանրաքավեի միջոցով պետք է լինեն։

Աղբալյանը հայտարարեց, որ աշխատանքային խմբի մեջ ։ Գյուղացիների հետ կքննարկի հետագա անելիքները։ Հանդիպպումից հետո Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն տարածեց․

«Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։ Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։ Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը, հետևաբար Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն։

«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Վահե Ղալումյանը խորհրդարանում հիշեցրել է՝ սահմանագծում ու սահմանազատում իրականացնում է համապաըասխան հանձնաժողովը։  Նշել է, որ  հանդիպումից համայնքապետերը գոհ  չէին կարող լինել՝ բացատրելով․

«Հանդիպումից չէին կարող գոհ մնալ, քանի որ ոչ մի երաշխիք չի տրվել՝ ինչը ոնց է լուծվելու։ Ասվել է, որ հանձնաժողովն աշխատանքային գրաֆիկով աշխատանքները պետք է առաջ տանի։ Մարդկանց բացատրում ենք, այսօր առավոտյան եմ եկել այնտեղից , հանձնաժողովից անմիջապես հետո գնալու եմ»։

Օրվա ընթացքում փակ էր Տավուշի մարզի Ոսկեպար Կիրանց, ապա դեպի Թբիլիսի գնացող հատվածը։ Ժամանակ առ ժամանակ իրավիճակը թեժանում էր։ Կիրանցում իրավիճակը սրված էր, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար հատվածը։ 

«Եթե թուրքը կանգնել ասում է, ես իմ իմն ա, էնի իմն ա։ Ինչի հիմքի վրա ես ասում։ Եթե  քոնն ա, Նախիջևանը տուր։ Կտա՞, չի տա։ Ալիևը ասում ա ինչը իմն ա, իմն ա»։

Ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը։ Ժամանակ առ ժամանակ կրքերը թեժանում էին։ Մի քանի ժամ փակ էր նաև Երևան–Սևան մայրուղին։ Մասնակիցները հայտարարեցին, որ ակցիան քաղաքական և կուսակցական չէ։ Ի վերջո Երևան-Սևան մայրուղին փակած երիտասարդները  որոշեցին բացել ճանապարհն ու միանալ ջահերով երթի մասնակիցներին։ 

Back to top button