ԿարևորՀասարակություն

«Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում «ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՎ ՀԵՐՈՍ» խորագրով:

Ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի վերհանումն է, բայց և միևնույն ժամանակ նրա արտասովոր քաջության և տոկունության ներկայացումը: Առանձին խորագրերով ներկայացված են մինչև ցեղասպանությունը հայ կնոջ կերպարը, նրա իրավունքների հետ կապված հարցեր: Ցուցադրությունում ներկայացված են հայ կանանց անհատական պատմություններ. Գյուլիզար, Արաքսի Ճեպեճյան, Փառանձեմ Պալյան, Զեփյուռ Մեծպահքյան, Վարթեր Նազարյան-Դերանյան, Էլմաս Սարաճյան-Պոյաճյան, Ավրորա Մարդիգանյան, Սրբուհի Գրիգորյան, Զաբել Եսայան, Զարուհի Պահրի, որոնք, անցնելով թուրքական վայրագությունների միջով, դարձան պայքարի, կուռ կամքի և հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշներ:

Ցուցադրության մեջ ներկայացված են հայ կնոջ կյանքի ու կենցաղի հետ կապված անձնական բազմաթիվ իրեր, բնօրինակ բացառիկ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշագրություններ, փաստավավերագրական ֆիլմ և այլն:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2025 թ. ապրիլը:

Back to top button