Դպրություն

Ի՞նչ որակներ է ապահովում մանկավարժական կրթությունը․ «Դպրություն»

Այսօր հատկապես կարևորվում է մասնագիտորեն մրցունակ, համագործակցության ընդունակ և բազմակողմանի ներդաշնակ զարգացած մանկավարժ- մասնագետների պատրաստումը։

«Կա ընդհանրապես խնդիր, որ տաղանդները, որոնք կլինեին շատ լավ մանկավարժներ, դրդված ապահով կյանքի պայմաններ ունենալու կարիքից, չեն գալիս ոլորտ կամ պարզապես լքում են այն։ Իհարկե մեծ քանակությամբ մարդկանց հետ մենք գործ ունենք և մեծ ջանք պետք է գործադրվի։ Բայց մի բան, որ հաստատ պետք է արվի զուգահեռ այն ջանքին, որ հիմա իրականացվում է մանկավարժական համալսարանում, դա այն է, որ մենք պետք է նաև եղած ուսուցիչներին, որոնք արդեն մասնագիտության մեջ են՝ դրդենք դեպի ինքնազարգացում։ Եվ այստեղ անելիք ունեն բոլոր բուհերը», – ասում է «Այբ» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

«Մանկավարժական կրթության բարեփոխումներ կոչվածը այսօր մանկավարժական համալսարանը ծավալային և բովանդակային առումով իրականացնում է։ Մեր մասնագիտական, կրթական ծրագրերը մենք ուղղում ենք դեպի հանրակրթություն, որպեսզի միայն սովորել կարողանալու կարողությունից անցում կատարենք նաև սովորեցնել սովորեցնող, կյանքին պատրաստող մասնագետների պատրաստման։ Մեր մասնագիտական, կրթական ծրագրերը 94–ն են։ Վերջին մեկ տարում այս ծրագրերը բարելավվել են, համապատասխանեցվել են որակավորումների ազգային շրջանակի պահանջներին ու բնութագրիչներին», – ասում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Թադևոսյանը։

Back to top button