ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Որոշ իրավախախտումների դեպքում տնտեսվարողները հետ չեն ստանա շահաբաժնից պահված եկամտային հարկը

Տնտեսվարողը եկամտային հարկը հետ չի ստանա, եթե ՀԴՄ-ի խախտում անի կամ աշխատողին չգրանցի։ Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Որոշ փոփոխություններ իրականացնելուց հետո, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։

Կառավարությունն առաջարում է շահաբաժնից պահված եկամտային հարկը հետ ստանալու իրավունքից զրկել բոլոր այն տնտեսվարողներին, որոնք հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում կատարել են օրնեքի նախագծով առաջարկվող  իրավախախտումներից որևէ մեկը։ Որպես այդպիսի իրավախախտումներ ընտրվել են հարկային օրենսդրությամբ նախատեսված ամենախիստ ու ամենակոպիտ իրավախախտումները՝ նշում է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։  

«Մասնավորապես՝ ՀԴՄ կիրառության կանոնների չպահպանելը, աշխատողի աշխատանքի ընդունվելը օրենսդրությամբ սահմնաված կարգով չգրանցելը, անապրանք փաստաթղթեր դուրս գրելը, առաքվող կամ տեղափոխվող ապրանքները ուղեկցող փաստսթղթերով չապահովելը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը առանց լիցենզիայի առկայության իրականացնելը»։

Կան նաև այլ խումբ սահմանափակումներ։ Օրինակ՝ հարկային հաշվարկը սահմանված ժամկետում երկու և ավելի անգամ չներկայացնելը և ստուգման կամ այլ վարչական ակտով 5մլն դրամ և ավելի չափով պարտավորություն ունենալը։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ ավելի վաղ նախագծի վերբարեյալ որոշ դիտարկումներ էին ներկայացվել։ Առաջարկվել էր նախ վերանայել իրավախախտումների ցանկը։

«Որպեսզի այնպես չստացվի, որ տեխնիկական կամ ոչ դիտավորյալ խախտումներ դեպքում կազմակերպություններն ընկնեն այս ծանր սահմանափակումների տակ։  Մանավանդ, հաշվի առնելով այն, որ այստեղ խոսքը վերաբերում է քաղաքացուն կամ իրավաբանական անձին, որը հանդիսանում է կազմակերպության բաժնետեր, իսկ խախտումները վերաբերում են կոնկրետ ընկերության մենեջմենթին։ Երկրորդ դիրտարկումը վերաբերում է անցումային դրույթներին։ Մենք առաջարկում ենք այնպես անել, որ այս կարգավորումը տարածվի դրանից հետո ուժի մեջ մտնող իրավահարաբերությունների վրա։ Այսինքն, մենք քաղաքացուն փաստի առաջ չկանգնեցնենք, որ մեկ էլ պարզվի, որ ինքը կարող էր այս հնարավորությունից օգտվել, բայց օրենքը ընդունվելուց որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած որոշ գործողությունների պատճառով զրկվել է այդ հնարավորությունից»։  

Արման Պողոսյանը հայտնեց, որ երկու ուղղություններով էլ աշխատանքներ են կատարավել։

Ըստ այդմ նա առաջարկում է․

«Էականորեն կրճատել իրավախախտումների ցանկը։ Մանսավորպես, հանել հարկային հաշվարկը սահմանված ժամկետում երկու և ավելի անգամ չներկայացնելը և ստուգման կամ այլ վարչական ակտով 5մլն դրամ և ավելի չափով պարտավորություն ունենալը՝ որպես իրավախախտումներ։ Իսկ մյուս՝ ավելի պարզ իրավախախտումների ցանկում սահմանել երկուական խախտման հնարավորություն, որպեսզի հենց առաջին դեպքից կազմակերպության մասնակիցները չզրկվեն հարկը հետ ստանալու իրավունքից»։

Ինչ վերաբերում է անցումային հարաբերությանների կարգավորմանը, նախագծի հեղինակներն առաջարկում են, որ օերնքը ուժի մեջ մտնի 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվի 2024թ.-ի վրա։

«Ինչո՞ւ 2024, որովհետև տարին դեռ չի ավարտվել, և ձևավորված շահույթներ չկան։ Եվ ըստ էության մենք կխուսփենք հետադարձությունից»։

Հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանն առաջարկում է հանել նաև ՀԴՄ-ների վերբերյալ խախտումների կետը։ Ըստ պատգամավորի՝ այս դեպքում խնդիրներն ավելի կշատանան։

«Ես առաջարկում եմ ոչ թե 2 անգամը դարձնել 3 կամ 5, այլ ընդհանպես հանել ցանկից։ Որովհետև մնացած կետերը լրիվ բավարար են տնտեսվորաողների վարքագիծը կարգավորելու համար»։

«Ես կիսում եմ այդ տրամաբանությունը, որ մենք զատենք իրավախախումները։ Նրանք, որոնք չարամտորեն են կատարված հենց առաջին հնարավորությամբ կիրառել օրենքը։ Իսկ ՀԴՄ-ների դեպքում, եթե դուք մտահոգվում եք, որ կավելանան տեսուչի և տնտեսվարողների միջև վեճերը, հիշեցնեմ , որ հաջորդ տարվա հունվարի 1-ից այդ վեճերը իսպառ վերացնելու համար նախատեսել ենք ստուգման տեսանկարահանման գործընթացներ»։ 

Որոշ փոփոխություններ իրականացնելուց հետո, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին՝ պայմանավորվելով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկել նաև ներկայացված դիտարկումները։

Back to top button