Սփյուռքի ձայնը

Հունգարիայի հայ համայնքը նոր վարդապետ ունի. առաջին պատարագը Սուրբ Ծննդյան տոնին է. «Սփյուռքի ձայնը»

Բուդապեշտի Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթոլիկ եկեղեցին արդեն ունի մշտական հովիվ՝ Հայր Մաշտոց ծայրագույն վարդապետ Զահթերզյանը, և սարկավագ՝ Գրիգոր Բոյաջյանը։

Հայաստանի և Հունգարիայի միջև տևական դիվանագիտական կապերի բացակայությունից հետո նախորդ տարի դրանք վերականգնվեցին, ինչը հունգարահայ համայնքի երազանքն էր։

Հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնի պատասխանատու Սոսի Սուսանյանն ուրախությամբ է նշում Բուդապեշտում հայկական հոգևոր կյանքի զարթոնքի մասին: Ասում է՝ ունենք  նոր վարդապետ, որը  կհամախմբի հայությանը հաավատքի  ու եկեղեցու շուրջ:

Սոսին նաև ուրախությամբ է խոսում Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերութունների վերահաստատման մասին: «Արդեն կա երկու երկրների միջև կապ, սպասում ենք նաև  Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթին», — ավելացնում է:

«Սուրբ Ծննդյան խորհուրդը բոլոր հայերի մեջ է, ուզում ենք, որ այն մեր երկրին բերի խաղաղություն», — ասում է Սոսի Սուսանյանը:

Back to top button