ԿարևորՄիջազգային

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության ոչ բոլոր զոհերի ինքնությունն է պարզված

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ոչ բոլոր զոհվածների ինքնությունն է հնարավոր պարզել, նրանց հարազատներն ու ընկերները սպասում են ԴՆԹ թեստերի, ՌԻԱ Նովոստիին ասել է իր ընկերուհուն փնտրող կինը։

Նախօրեին Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտը հայտնել էր, որ մայրաքաղաքում ընթացակարգեր են սկսվել Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու համար, դա կարող է պահանջել մոլեկուլային գենետիկական հետազոտություն, որը կտևի առնվազն երկու շաբաթ. հարազատները նախապես հրավիրվում են Մոսկվայի դատաբժշկական փորձաքննության բյուրո։

«Այժմ սպասում ենք ԴՆԹ թեստին»,- ասել է կինը RIA Novosti-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ լուսանկարներից հնարավոր չի եղել հայտնաբերել մահացածների մեջ իր ընկերուհուն։

Մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում, համերգից առաջ առանց դիմակների մի քանի տղամարդ ներխուժել էր դահլիճ, կրակել մարդկանց վրա և հրկիզիչ ռումբեր էր նետել:

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 137 մարդ, որից երեքը՝ երեխա։ Ըստ ԱԻՆ-ի՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 152 մարդ։

Back to top button