Սփյուռքի ձայնը

Սփյուռքը Հայաստանից հրահանգների է սպասում․ «Սփյուռքի ձայնը»

Օտարության մեջ ապրող հայերը հրահանգներ են սպասում Հայաստանից, ասում է ֆրանսաբնակ օպերային երգիչ, բարիտոն Ադամ Բարրոն, որն օրեր առաջ Գյումրիում մասնակցեց ջազի և դասականի համատեղ համերգին: «Մենք բոլորս կազմ ու պատրաստ սպասում ենք մեր երկրից եկող հրահանգներին, որպեսզի անենք մեր քայլերը:

Մեր հայրենիքն էլ ընտանիք է, որտեղ բոլորը պետք է իրենց գործն ունենան: Եթե ընտանիքի գլուխը վստահություն չունի կամ չի տալիս ճիշտ հրահանգներ, ընտանիքում խառնաշփոթ է սկսվում»,- ասում է երգիչը:

Ֆրանսաբնակ երգիչ Ադամ Բարրոյի՝ Հայաստան հաճախակի այցելության պատճառը դուստրերն են։ «Երկար տարիներ Ֆրանսիայում ապրելուց հետո դուստրերս որոշեցին տեղափոխվել Հայաստան: Այստեղ ամուսնացան ու իրենց երեխաների ապագան ուզում են կառուցել իրենց հայրենիքում»,- ասում է։

Մի քանի օրից Հայաստան կժամանեն ֆրանսիացի հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, որոնք նաև Բարրոյի շնորհիվ են սիրել մեր երկիրը: Հայաստանի, հայ-ֆրանսիական հարաբերությունների, Ֆրանսիայի հայ համայնքի գործունեության և գրանցած արդյունքների մասին է օպերային հայտնի երգիչ Ադամ Բարրոյի հետ հարցազրույցը։

Back to top button