
Վերջին օրերին գրողներն անդադար ներողություն են խնդրում։ Ընթերցողը գիրք է պահանջում, հրատարակչությունը չի հասցնում բավարարել այդ պահանջը։
Գրականության՝ ավելի պահանջված դառնալու մասին վերջին տարիներին տարածվող տեղեկատվությունը սովորաբար ձուլվում է դրա մասին հայտարարող տողերի արանքում։ Սակայն երբ գրքի շնորհանդեսին մասնակցել ցանկացող մարդկանց հերթերն այնքան են մեծանում, որ սրահ մտնելն անհնար է դառնում, այդ տեղեկատվությունն էլ ապացույցների կարիք չի զգում։

Երևանի բուսաբանական այգու ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ՝ կից գրառմամբ․ «Երևանի բուսաբանական այգու նվերը այգու ընթերցասեր այցելուներին։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա խորհրդով այսօր այգում բացվեց փոքրիկ գրադարան։
Շուտով գրադարանը կհամալրվի նոր գրքերով, բայց Ձեր սիրելի գրքով կարող եք կիսվել նաև դուք։ Ձեզ մաղթում ենք հաճելի ընթերցանություն»։
Առաջիկայում Երևանի փողոցներ դուրս կգա ևս 30 հատ նոր ավտոբուս․ քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը հայտնել է, որ մինչև մարտի 1-ը նոր շարժակազմը կշահագործվի ու կսպասարկի 3 երթուղի։ Ընթացիկ տարում քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 140 նոր ավտոբուս․ քաղաքային իշխանությունը նախատեսում է սրանով ավարտել տրանսպորտային բարեփոխման ամենակարևոր փուլն ու անցնել տոմսային համակարգի ներդրմանը։ Մինչ այդ, սակայն, ավագանու ընդդիմադիրներն խմբակցություններն իրենց առաջարկն ու տրանսպորտի նոր սակագնի իրենց տարբերակն են ներկայացնում։
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստ, որի օրակարգում էին Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները: Սահմանադրական փոփոխությունների հարցը լուրջ ընդդիմություն է առաջացրել Հայաստանի ներքաղաքական կյանքում։

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ նախադպրոցական բոլոր ծառայությունները ենթակա են պարտադիր լիցենզավորման: Ըստ սահմանված ժամկետի՝ այն նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը չեն սկսել լիցենզավորման գործընթացը, նրանց գործունեությունը կհամարվի անօրինական և կդադարեցվի: ԿԳՄՍ նախարարության տվյալները փաստում են, որ տարեվերջի համեմատ դիմելիության որոշակի ակտիվություն կա, սակայն մինչև հիմա նախարարությունը լիցենզիա է տրամադրել 20 նախադպրոցական հաստատության, մինչդեռ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներով նախադպրոցական ոլորտում գործում է առնվազն 320 կազմակերպություն:

Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի է ունեցել տղամարդկանց 102 կգ քաշային կարգի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը (180+216): Գարիկ Կարապետյանը 394 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է (182 + 212):
Նիկոլ Փաշինյանի Գերմանիա այցը նախօրեին ավարտվել է՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Փաշինյանն այս հանդիպման ժամանակ, պատասխանելով մի շարք հարցերի, նաև անդրադարձել ու ամփոփել է մյունխենյան հանդիպումների արդյունքները, մասնավորապես՝ խոսելով Անվտանգության համաժողովի շրջանակում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ Ալիևի հետ հանդիպման ու պայմանավորվածությունների մասին։

Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, հայ բռնցքամարտիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 92 կգ քաշային Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը։
Եզրափակչում մեր մարզիկը հաղթել է Հունաստանի ներկայացուցչին։
67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 7 անշարժ գույք.
- 1 տրանսպորտային միջոց.
- 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- 5 մլրդ 767 մլն 369 հազար դրամ՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել.
- 10 մլրդ 70 մլն 529 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:

Փետրվարի 16-18-ն անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Մեժլում Մեժլումյանը (61 կգ):





