ԿարևորՍպորտ

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի է ունեցել տղամարդկանց 102 կգ քաշային կարգի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը պարգեևատրվել է երկամարտի արծաթե, պոկում վարժության փոքր բրոնզե եւ հրում վարժության փոքր արծաթե մեդալներով: Գարիկ Կարապետյանը պարգեւատրվել է երկամարտի բրոնզե մեդալով, պոկում վարժության փոքր ոսկե մեդալով:

Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը (180+216):  Գարիկ Կարապետյանը 394 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է (182 + 212):  102 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 398 կգ արդյունքով նվաճել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բելառուս Եվգենի Տիխոնցովը:

Back to top button