ԿարևորՍպորտ

1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ` Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարից

1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ` Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարից:

Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, հայ բռնցքամարտիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 92 կգ քաշային Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը։

Եզրափակչում մեր մարզիկը հաղթել է Հունաստանի ներկայացուցչին։

67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։

Back to top button