
Ստեփանակերտում շուրջ երկու տասնամյակ գործել է Արցախի պետական ջազ նվագախումբը, որը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն 2023 թվականի սեպտեմբերյան բռնագաղթի օրերին։ Նվագախումբը, սակայն, չի դադարեցրել գործունեությունը և Երևանում համերգներով քանիցս ներկայացել է ջազի երկրպագուներին։
Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանն ասում է, որ նվագախմբի հիմնական կազմում ընդգրկված են արցախցի երաժիշտներ, բայց սա չի նշանակում, որ նվագախմբում միայն արցախցիները պետք է նվագեն։ Բայց ա՜յ անունը պահպանելը շատ կարևոր է, և իրենք փորձում են դա անել։




