ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կարմիր Խաչը բանակցում է Արցախից ՀՀ վիրավորներ տեղափոխելու հարցով

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնել էր, որ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ՝ ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ: Եվս 65 տոննա ալյուր, կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Կառույցի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ գործընթացի  շարունակականության վերաբերյալ  պայմանավորվածություններ են ընթանում։

Անդրադառանալով վիրավորների ու զոհվածների աճյունների՝ Արցախի առավել վտանգավոր շրջաններից Ստեփանակերտ տեղափոխելուն, Կարմիր խաչի ներկայացուցիչն ասել է, որ առաջին օրը 9, երկրորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին 17 հոգի տեղափոխել են Ստեփանակերտ։ Միևնույն ժամանակ հիվանդանոցին տրամադրել են բժշկական անհրաժեշտ պարագաներ։ 30 հոգու աճյուն ևս Կարմիր խաչն օգնել է տեղափոխել Ստեփանակերտ։ Իսկ ծանր վիճակում գտնվող 30 վիրավորների Հայաստան տեղափոխվելու վերաբրյալ Զառա Ամատունին ասել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում են գործողություններ։

Back to top button