Մեղադրվում են ընտրողի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2012թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում նույն համայնքի ղեկավարի թեկնածու Մասիս Փափագի Ղազարյանի և վերջինիս ընկերոջ` Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանի կողմից Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Ենոքյանի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի` Սերյոժա Սուքիասյանի օգտին չքվեարկելուն հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Մասիս Փափագի Ղազարյանին և Արմենակ Ռաֆիկի Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով` Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է մեղադրյալներ Մասիս Ղազարյանին և Արմենակ Ծատուրյանին առաջադրված մեղադրանքը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ համապատասխան որոշում կայացնելու համար, հայտնում են քննչական ծառայությունից։