Հայկական հարց

Երիտթուրքերը չէին թաքցնում ջարդեր կազմակերպելու իրենց նպատակը․ «Հայկական հարց»

Արևմտահայ քաղաքական գործիչ Վահան Մինախորյանը վկայում է, որ 1912-ին իթթիհատականները չէին թաքցնում իրենց տեսակետները Հայկական հարցի վերաբերյալ։ Նրանք ասում էին, որ ծանր կացության մեջ հայտնված Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդները և հատկապես հայերը պետք է օգնության ձեռք մեկնեին թուրքական իշխանություններին, այլապես կկազմակերպվեին հայերի ջարդեր։

Այսպիսի սպառնալիքներ հնչեցրել էր Մինախորյանի ներկայությամբ երիտթուրքական կուսակցության Սամսունի բաժանմունքի ղեկավարը։

Արմեն Գարոն էլ պատմում է, որ 1913-ին Ջեմալ փաշան գիշերով իր մոտ է կանչում օսմանյան խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Սերենկյուլյանին։ Նա ասում է, որ եթե հայ քաղաքական գործիչները չհրաժարվեն բարենորոգումների իրագործման նկատմամբ եվրոպական վերահսկողություն սահմանելու դրույթի պնդումից, ապա թուրքական կառավարությունն ստիպված կլինի դա ընդունել, բայց հայկական նահանգների մուսուլմանները ոտքի կկանգնեն ու կկոտորեն հայերին։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը։ «Երիտթուրքերը և Հայկական հարցը»՝ մաս 7-րդ։

Back to top button