ԿարևորԿյանքին ասել այո՛

Սիմոնը մահացավ աչքերիս մեջ նայելով․Շահեն Սարգսյան․ «Կյանքին ասել այո՛»

Շահեն Սարգսյանը ծնվել է 1999 թվականին Վարդենիսի Կարճաղբյուր գյուղում։ 2017-ին զորակոչվեց բանակ։ Սիրելով  բանակն ու գիտակցելով զինվորական գործի կարևորությունը՝  2020 թվականի փետրվարից պայմանագրային զինծառայության  անցավ  Քարվաճառում, որտեղ և կռվեց է 44-օրյա պատերազմի օրերին։ Պատերազմի ամենածանր հիշողությունը զինակից ընկերոջ՝ Սիմոնի կյանքի վերջին դրվագն է։ «Սիմոնը մահացավ աչքերիս մեջ նայելով, այդ պատկերը երբեք չեմ մոռանա»,-ասում է Շահենը։ Սեպտեմբերի  30-ին  ԱԹՍ հարվածից  ծանր վիրավորվել են ոտքերը, ուներ նաև նյարդային խնդիրներ։ Վեց վիրահատություն է տարել, ունի հաշմանդամության երկրորդ կարգ։  Վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ 

Back to top button