Ինչպե՞ս են Իրանում արձագանքել օկուպացված Շուշիում պանթյուրքական հավաքին: Ի՞նչ սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանում պանթյուրքական տարրերի ակտիվացումը:
Արևելագետ Արտյոմ Տոնոյանի հետ քննարկմանը անդրադարձ է կատարվել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համաժողովի» անցկացմանը, այդ առնչությամբ իրանական մամուլի գնահատականներին ու պաշտոնական Թեհրանի արձագանքի բացակայության դրդապատճառներին:
Քննարկվել է, թե պանթյուրքական տարրերն ի՞նչ ազդեցություն ունեն Իրանում որոշումների կայացման գործընթացի վրա, և թե ի՞նչ փուլում են գտնվում Բաքու-Թեհրան հարաբերությունները: