Հայկական հարց

Չկան հայերը, չկա Հայկական հարցը․ «Հայկական հարց»

Տրապիզոնի նահանգն Օսմանյան Թուրքիայի կազմում ձևավորվել էր 1860-ական թվականներին, թեև այս տարածքները թուրքերը գրավել էին 15-րդ դարում։ Այստեղ դեռևս վաղնջական ժամանակներից հաստատված հայերը, ի տարբերություն Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի, ապրում էին ավելի բարեկեցիկ կյանքով։

Դա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես, հարուստ էր առևտրական դասը, որը կապեր էր հաստատել օտարազգի վաճառականների հետ։ Հագեցած էր նաև տրապիզոնահայերի հոգևոր-կրթական կյանքը։

Միայն Տրապիզոն քաղաքում գործում էր հայկական 30 դպրոց։ Տրապիզոնի հայ հեղափոխական գործիչներն անհաջող մահափորձ են իրականացնում նահանգապետ Բահրի փաշայի նկատմամբ, որը, մինչ այդտեղ գալը, եղել էր Վանի նահանգապետը և հայտնի էր հայերի հանդեպ իր հալածանքներով։

Այս միջադեպն Աբդուլ Համիդն օգտագործում է հայկական կոտորածներ կազմակերպելու համար։ Նա և նրա հետնորդ երիտթուրքական ու քեմալական իշխանությունները հայկական հարցը փորձում էին լուծել ջարդի և ցեղասպանության ճանապարհով։

Թեմային է անդրադառնում Կլարկի համալսարանի Ցեղասպանության և Հոլոքոստի ուսումնասիրությունների «Սթրեսլըր» կենտրոնի դոկտորանտ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Աննա Ալեքսանյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 23-րդ։

Back to top button