

Մոտ ապագայում էլեկտրական մեքենաների սպառումը վառելիքային շարժիչով մեքենաներից առաջ կանցնի աշխարհի խոշոր շուկաներում՝ Եվրոպայում, Չինաստանում և Միացյալ Նահանգներում: 2045թ.-ին էլ նոր արտադրված վառելիքային շարժիչով մեքենաների վաճառքը հազիվ կկազմի ավտոշուկայի ընդհանուր վաճառքի 1%-ը:
Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Սալվադորի Հանրապետությունը չունի սեփական արժույթ: Դրա փոխարեն այնտեղ օգտագործում են ԱՄՆ դոլար: Մասամբ դա է պատճառը, որ երկրի նախագահը որոշել է օրինական վճարամիջոց դարձնել բիթքոին կրիպտոարժույթը: Նախագիծը կարող է մեկնարկել այս տարվա սեպտեմբերի 7-ին:
Փոքր և միջին ձեռնարկությունների միջոցով գոյանում է մոլորակի համախառն ներքին արդյունքի գրեթե կեսը: Ճգնաժամերի ընթացքում նման ձեռնարկություններն ամենաշատն են տուժում: ՄԱԿ-ը հորդորում է զարգացող երկրներում գործող նման բիզնեսներում տարեկան ներդրումների ծավալն ավելացնել 1 տրիլիոն դոլարով:
ԵԱՏՄ-ում տարբեր թնդության ալկոհոլային խմիչքների համար հնարավոր է սահմանվեն նվազագույն գներ: Առաջարկի հեղինակը Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն է: Կարծիք կա, որ դրա միջոցով շուկայից դուրս կմղվի կեղծ ալկոհոլային արտադրանքը: