Հովսեփ Հովհաննիսյանը չի կարող մոռանալ, թե ինչպես վերջին պատերազմի ժամանակ փրկեց այն զինվորի կյանքը, որին դիահերձարանից էին բերել՝ կարծելով, թե մահացել է։ Վանաձորի բժշկակական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը կամավորագրվել ու մեկնել էր Արցախ:
Հուզիչ, անհավատալի դրվագներ պատերազմում շատ են. բժիշկը լացելու առիթներ բազմիցս է ունեցել: Դեպք է հիշում, երբ ութ օր անտառում մնացած զինվորը՝ ջրազրկված, արյան վարակմամբ հայտնվել է իրենց մոտ ու փրկվել:
Բժշկի հիշողությունից չի ջնջվում այն դրվագը, երբ ապաստարանում անհրաժեշտ օգնություն ցույց տալուց հետո հեռանում էին։ Մեքենան տեղից շարժվել էր, երբ մի կին գոռալով մոտեցել է իրենց։ Կարծել են, թե կրկին օգնության կարիք կա, այնինչ պարզվել է, որ անգամ կռվի թեժ պահին արցախցին չի մոռացել, որ կարելի է եփած եգիպտացորեն ու բռնի՝ դդում դնել հյուրերի հետ, որ ճանապարհին քաղցած չմնան: