ԿարևորՀասարակություն
Հուլիսի 6-ին դիմորդները քննություն կհանձնեն մաթեմատիկա առարկայից
Բուհերում ընդունելության միասնական քննությունները շարունակվում են:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ին դիմորդները քննություն կհանձնեն մաթեմատիկա առարկայից, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, կենսաբանություն և ֆիզիկա առարկաներից։
Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Օտար լեզուներ առարկայի քննությունը, այսօր՝ հուլիսի 4-ին, դիմորդների գիտելիքներն են ստուգվում Հայոց պատմություն, աշխարհագրություն, քիմիա առարկաներից։
Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քննական կենտրոնները նախկին 30-ի փոխարեն 45-ն են: