

Հայ գրերի գյուտից անմիջապես հետո՝ 405 թվականին Հայաստանում ծավալվեց թարգմանչաց շարժումը, որը նպատակ ուներ թոթափել երկիրը օտար ազդեցություններից, հիմնել հայկական դպրոցներ, թարգմանել հոգևոր և աշխարհիկ գրականությունը, հայկականացնել եկեղեցական ծեսերն ու հիմնել ինքնուրույն հայալեզու դպրություն։
Հայերեն առաջին թարգմանական գրականությունը դարձավ Աստվածաշունչը, որը ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը անվանել է «Թարգմանություններգի թագուհիի»։ Թարգմանչաց տոնի, 5-րդ դարի հայ թարգմանիչների սրբազան առաքելության մասին քաղաքագետ, աստվածաբան Ալեքսանդր Քանանյանի մեկնաբանությունները՝ «Մտքերի խաչմերուկում»։