«Հայաստանը հետխորհրդային երկրներից վերջինն էր, իսկ եվրոպական երկրներից նախավերջինը, որ վավերացրեց Լանսարոտեի կոնվենցիան։ Այդ երկրների մեծ մասն այն արժեքների կրողն է, որոնք կարևոր են մեզ համար»,– «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով փաստաթղթի շուրջ հանրային թեժ քննարկումներին։
Խորհրդարանը «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացրել է մայիսին 11-ին։
«Ես ինքս ընտանիքահեն հասարակության կողմնակից եմ և կարծում եմ, որ պետք է պաշտպանենք, զարգացնենք մեր ընտանիքը, բայց նաև ձեռնարկենք բոլոր քայլերը, որ բացառենք երեխայի նկատմամբ բռնությունը»,–ասել է պաշտպանը։
Արման Թաթոյանի գնահատմամբ՝ կոնվենցիայի վավերացումը իրավունքների պաշտպանության առումով կարևոր է և դրական, բայց նույնքան կարևոր է, թե ինչպես է այն իրականացվելու։
Մտահոգությունների մեծ մասի պատճառը , ըստ Պաշտպանի, վատ իրազեկման հետևանք է։
«Այս կոնվենցիայի քննարկումը ցույց տվեց, որ դրա վերաբերյալ պատշաճ իրազեկում չի իրականացվել։ Իսկ երբ այդ իրազեկումը պատշաճ չի արվում, բացը լրացվում է ապատեղեկատվությամբ», –ասել է Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի հետ խոսել ենք մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ամփոփոփղ 2019-ի զեկույցի, սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ ներկայացված արտահերթ հրապարակային զեկույցի , նաև ատելության խոսքի ու դրա գեներացման պատճառների մասին։