Զբաղվածության պետական գործակալության տվյալներով, վերջին ժամանակահատվածում գործազրկության նվազում է գրանցվել։ Տարեսզկբից գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել 13272 աշխատանք փնտրող, որոնցից 220 հաշմանդամություն ունեցող անձինք են։
«Ռադիոլուրի հյուրասրահում» Զբաղվածության պետական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանն ասել է, որ գործազուրկների 66-67 տոկոսը կանայք են, 21 տոկոսը` երիտասարդներ, 4 տոկոսը` հաշմանդամություն ունեցող անձինք։