Նոր վճար`գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության համար


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում քննարկվել է ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանելու մասին» հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանել 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Այսպիսով՝
— մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկան վճարը կկազմի 2270 դրամ՝ գործող 2400 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
— երկու գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 4540 դրամ՝ գործող 5700 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
— երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 6810 դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Սահմանված վճարները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 1-ից: