Հայաստանի նկատմամբ ռուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին՝ Եվրամիությունը հայտարարել է, որ 52 միլիոն եվրոյի աջակցություն է ցուցաբերելու Երևանին։
Բացի այդ, ինչն անհամեմատ ավելի կարևոր է, հայաստանյան ապրանքների նկատմամբ սահմանելու է առևտրի հատուկ՝ ինքնավար միջոցառումների ռեժիմ (Autonomous Trade Measures), ինչի արդյունքում Հայաստանից Եվրամիություն արտահանվող ապրանքների շուրջ 80%-ն այլևս առանց մաքսատուրքի մուտք կգործի եվրոպական շուկա։
Ի՞նչ է այս ամենը նշանակում հայաստանյան տնտեսության համար։ Հյուրընկալել ենք ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։




