ԿարևորՄիջազգայինՍպորտ

450 ԱՄՆ դոլար՝ խոտի մեկ կտորի համար. ՖԻՖԱ-ն յուրօրինակ վաճառք է սկսում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նախաձեռնել է աննախադեպ կոմերցիոն նախագիծ: Կազմակերպությունը վաճառքի է հանելու հուլիսի 19-ին Մունդիալի եզրափակիչը ընդունող Նյու Ջերսիի «ՄետԼայֆ» (MetLife Stadium) մարզադաշտի խոտածածկի կտորները: Հուշանվերի արժեքը սահմանվել է 450 ԱՄՆ դոլար:

Մարզադաշտի համար խոտածածկը հատուկ տեխնոլոգիայով աճեցվել է Հյուսիսային Կարոլինայի մասնագիտացված ֆերմայում:

Ֆուտբոլասերներին բացառիկ նմուշներ մատուցելու համար ՖԻՖԱ-ն համագործակցում է բրիտանական «Keepstub» ընկերության հետ: Խաղադաշտից կտրված խոտի յուրաքանչյուր կտոր տեղադրվելու է հատուկ թափանցիկ ակրիլային խորանարդի մեջ, ինչը թույլ կտա տասնամյակներ շարունակ անփոփոխ պահել բույսի թարմությունն ու գույնը: Տուփի վրա փորագրվելու են հանդիպման ամսաթիվը, մրցաշարի պաշտոնական տարբերանշանը և եզրափակիչի վերջնական հաշիվը:

Բացի այդ, յուրաքանչյուր պատվերի հետ տրամադրվելու է USB կրիչ։ Այն պարունակում է թվային սերտիֆիկատ և տեսագրություն, որը փաստում է, որ տվյալ խոտի կտորը հանվել է հենց եզրափակիչ խաղի հրապարակից:

Տես նաև՝ ԱԱ-2026. Բելինգհեմի դուբլն ու Արգենտինայի գոլերը որոշեցին կիսաեզրափակիչի վերջին մասնակիցներին

Կարդացեք նաև

Back to top button