
ԱՄՆ-ի «Սոու-Ֆայ» մարզադաշտում ավարտվեց Մունդիալ-2026-ի քառորդ եզրափակիչ Իսպանիա-Բելգիա հանդիպումը: Լարված խաղում 2:1 հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականը:
Խաղի 30-րդ րոպեին Ֆաբիան Ռուիսը բացեց հաշիվը և առաջ մղեց իսպանացիներին: Սակայն մինչև առաջին խաղակեսի ավարտը՝ 41-րդ րոպեին, բելգիացի հարձակվող Շարլ դե Կետելարեն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Խաղի ավարտից քիչ առաջ՝ 87-րդ րոպեին, Միկել Մերինոն խփեց Իսպանիայի հաղթական գոլը:
Այս հաղթանակից հետո Իսպանիան անցավ կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ: Ֆրանսիացիներն ավելի վաղ 2:0 հաշվով հաղթել էին Մարոկկոյին:




