
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ 14 դեպք է արձանագրվել պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման մասով։ Բացի այդ, մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի 14 դեպք է արձանագրվել, 2 դեպք էլ՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։
Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։




