
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, 1lurer.amին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Այսօր առավոտյան Արեգնազ Մանուկյանը ֆեյբուքում տեղադրել էր իրավապահների իր տուն մտնելու պահը։




