
Երևանը Վարդավառ է նշում, որն այս տարի անցկացվում է նոր՝ փառատոնային ձևաչափով։ Տոնական հիմնական միջոցառումների կենտրոն է դարձել Հանրապետության հրապարակը, որտեղ կեսօրից մեկնարկել են զանգվածային ջրային խաղերը, գործում են հատուկ ջրային ակտիվության գոտիներ։ Տոնական միջոցառումների շրջանակում ընթանում է տոնական համերգ՝ սիրված հայ արտիստների և իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ի մասնակցությամբ։




