Էկոսֆերա

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ․ մասնագետները լավատեսական կանխատեսումներ ունեն. «Էկոսֆերա»

«Հունիսի 27-ի համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5 սմ-ով»։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունիսի 1-ից ի վեր լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը կազմել է արդեն 17 սմ։

Այս ցուցանիշով 2026 թվականն արդեն հավասարվել է 1993 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքին, և առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որպեսզի առաջիկա օրերին այն գերազանցի 1993 թվականի ցուցանիշը։

Հանրապետությունում 2026 թվականի գարունը եղել է բավական տեղումնառատ, իսկ գարնանային վարարումների հոսքի ծավալները գրանցվել են նորմայից բարձր։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» (ՀայՀիդրոմետ) ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն է մամուլի ասուլիսով հանդես եկել և տեղեկացրել, որ գարնանային վարարումների հոսքի ծավալները հատկապես բարձր են եղել Հրազդան, Արփա, Վեդի, Ձկնագետ և Որոտան գետերի ավազաններում՝ կազմելով նորմայի մինչև 170 տոկոսը։ Առատ տեղումները շարունակվել են հունիսին։

Անդրադառնալով Սևանից բացթողնվող ջրառին՝ Լևոն Ազիզյանը մանրամասնեց, որ տեղումնառատ սեզոնով պայմանավորված՝ այս տարի այդ բացթողումը ուշ կլինի։

Կարդացեք նաև

Back to top button