ԿարևորՔաղաքական

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը

Կանադայի օրվա առթիվ վարչապետ Մարկ Քարնիին ուղղված շնորհավորական ուղերձում Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում նրա հետ հանդիպումը, «որը լավ հնարավորություն ընձեռեց քննարկելու Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգն ու նախանշելու դրա հետագա զարգացման ուղղությունները»։

Փաշինյանը վստահ է, որ այդ դրական երկխո­սությունը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Կանադայի միջև գործընկերության առավել խորացմանը։

«Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա»,- ուղերձում նշել է Հայաստանի վարչապետը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ «համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների»:

Կարդացեք նաև

Back to top button