ԿարևորՏնտեսական

Wildberries-ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասները

Wildberries առցանց հարթակը փոփոխություններ է կատարել վաճառողների հետ համագործակցության պայմաններում՝ առանձին նշելով, որ ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով կորած կամ վնասված ապրանքների համար չի փոխհատուցի։

Համագործակցության նոր տարբերակում նշվում է, որոնք են անհաղթահարելի ուժի այն հանգամանքները, որոնց հետեւանքով հարթակը չի փոխհատուցելու։ Դրանք են ապստամբությունները, արտակարգ դրության ռեժիմի սահմանումը, ինչպես նաեւ «զենքի, ռազմական տեխնիկայի, օդանավերի (այդ թվում՝ անօդաչուների), ինչպես նաեւ այլ զինատեսակների կիրառման, ազդեցության, ընկնելու, արձակման կամ գործարկման հետեւանքները»։

Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հուլիսի 7-ից։

ԶԼՄ-ները նշել էին, որ հունիսի 16-ի, Ուկրաինայի անօդաչուների հարձակումներից մեկի ժամանակ հրդեհ էր բռնկվել Wildberries-ի պահեստում՝ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում։ Ընկերությունը դա պաշտոնապես չէր հաստատել՝ նշելով միայն, որ աշխատակիցների տարհանումը պահեստից կատարվել է «անվտանգության ապահովման ստուգիչ միջոցառումների» շրջանակում։

Կարդացեք նաև

Back to top button