ԿարևորՄշակույթ

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար, երկու փոխնախարար ազատվել է պաշտոնից

Հանրապետության վարչապետի այսօրվա որոշմամբ Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարների պաշտոնից

Փոխնախարար է նշանակվել Տիգրան Վիրաբյանը։

42-ամյա Վիրաբյանը ծնվել է Գյումրիում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի շրջանավարտ է, ավելի ուշ նաեւ ավարտել է նույն ինստիտուտի «Սոցիալ-մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում) բաժինը։

Եղել է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսեր, տնօրեն։

Աշխատել է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ եւ գլխավոր պրոդյուսեր:

Դեռ 2023-ին` ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի Մատենադարանի տնօրեն նշանակվելուց հետո, մամուլու շրջանառվում էր Տիգրան Վիրաբյանին փոխնախարար նշանակելու թեման:

Կարդացեք նաև

Back to top button