
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ավարտվեց տեխնոլոգիական ոլորտի տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «ԴիջիԿոդ 2026» կիրառական ծրագրավորման հանրապետական առաջնության եզրափակիչ փուլը։ Մրցույթը համախմբել էր ավելի քան 1300 տաղանդավոր պատանիների՝ ողջ Հայաստանից։
Այս տարի եզրափակիչը տեղափոխվեց Վանաձոր, ինչը մեծ իրադարձություն էր Լոռու մարզի համար: ԱՏՁՄ-ն միշտ կարևորել է ապակենտրոնացումը:

«Մարդկային կապիտալի զարգացում մարզերում» ծրագրի շնորհիվ բարելավվում է բնագիտական (STEM) առարկաների որակը։ Ըստ վիճակագրության՝ «Արմաթ»-ի սաների շուրջ 45%-ը ընդունվում է ԲՈՒՀ, իսկ 11%-ը դեռ ուսանելու տարիներից սկսում է աշխատել տեղական ՏՏ ընկերություններում։
Այս ամենը լրացնում է ՀՀ կառավարության Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ և կրթություն-աշխատաշուկա կայուն կապ։



Ժամանակակից աշխարհում միայն կոդ գրելը բավարար չէ, երեխաներին պետք են նաև կյանքի հմտություններ, ինչի վառ ապացույցն էր այս տարվա կանոնակարգում «Ֆինանսական գրագիտություն» անվանակարգի ներդրումը։
«Ինտերակտիվ անիմացիա» անվանակարգը յուրահատուկ է, քանի որ պահանջում է և՛ճշգրիտ մաթեմատիկական/ծրագրային մտածողություն, և՛ արվեստի ու դիզայնի զգացողություն: Ինտերակտիվ անիմացիա ստեղծելը նշանակում է հորինել մի ամբողջ պատմություն, որտեղ հանդիսատեսը կարող է ազդել ընթացքի վրա:
Հաղթանակի կեսը պատկանում է ուսուցչին, ով ճիշտ ուղղություն է տալիս և հավատում է երեխայի ուժերին: Իսկ որքանո՞վ է բարդ պահպանել հավասարակշռությունը՝ երեխային հուշելու և նրան ինքնուրույն ստեղծագործելու ազատություն տալու միջև:
«ԴիջիԿոդ»-ը պարզապես մրցույթ չէ. այն հարթակ է, որտեղ ծնվում է Հայաստանի տեխնոլոգիական ապագան, իսկ «Արմաթ» լաբորատորիաները շարունակում են մնալ այդ ապագայի ամենահուսալի հիմքը:
«Դպրության» տաղավարում Ճարտարագիտական կրթության ազգային Արմաթ ծրագրի ղեկավար Մայա Շահումյանը, Երևանի N 196 հիմնական դպրոցի Արմաթի սան, «Ինտերակտիվ անիմացիա» անվանակարգի կրտսեր տարիքային խմբի հաղթող Մարկ Աբրահամյանն ու Երևանի N 196 հիմնական դպրոցում Արմաթ խմբավար Շողեր Հարությունյանն են։




