ԿարևորՀասարակություն
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգրով՝ եռամսյա վարժական հավաքներին պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար:
Երևանի թիվ 2 զինկոմիսարիատի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը շնորհակալությամբ նշում է այն պատրաստակամությունը, որով վարչական շրջանի ղեկավարը և ողջ աշխատակազմը աջակցում են զինկոմիսարիատին՝ բնակչության հետ տարվող յուրաքանչյուր աշխատանքի ընթացքում: