Աշտարակների կամարաձև դռներն անցնելով այցելուն կհայտնվի Սմբատյան պարսպաշարքի դիմաց, որի վրա քանդակված է Անի քաղաքի զինանշանը՝ վազող առյուծը:
«Այդ պարիսպներն իրենց մեծությամբ ու ամրությամբ համազոր են Հռոմի հայտնի պարիսպներին, բայց բարձր վարպետությամբ կատարված շարվածքի առավելությամբ»-իր հուշերում գրել է Անիում պեղումներ կատարած գիտնական Աբիխը:
Գագիկ առաջինն իր թագավորության ամբողջ ընթացքում կառուցեց Անին և այն դարձրեց կատարյալ ու ամբողջական: