Քաղաքի ամբողջ բանուկ հատվածը՝ մայթերն ու փողոցները, ախտահանելն արդյունավետ կարող է լինել, եթե արվի պարբերաբար։ Իսկ պարբերաբար այդ գործողությունն իրականացնելը ծախսերի և արդյունավետության առումով առնվազն խնդրահարույց է ՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և նկատել, որ քաղաքապետարանն այս կամ այն գործողությունը ձեռնարկելիս առաջնորդվում է պարերտատան ցուցումով։
Փոխարենը, ըստ Կարապետյանի, ամենօրյա պարբերականությամբ ախտահանվում են հանրային տրանսպորտի գրեթե ամբողջ շարժակազմը, մետրոն, մի շարք վարչական շրջաններում ՝ շենքերի մուտքերն ու վերելակները։
Քաղաքապետի մամուլի խոսնակի հետ զրուցել ենք ոչ միայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ձեռնարկվող քայլերի, այլ նաև մայրաքաղաքի խնդիրների, տեղադրվող վերելակների, վթարային շենքերի ու մետրոյի նոր կայարանի մասին։