Հասարակություն
Վերջին հրաժեշտը Արայիկ Խանդոյանին (լուսանկարներ)
Հոկտեմբերի 14-ին` ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը շարժվել է Եռաբլուր, որտեղ տեղի է ունեցել Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։
Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, սրտի կաթվածից: Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:
Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) եղել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ: Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնեցին իրավապահներին:
Այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, և նա ազատ էր արձակվել: