Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Պարույր Հայրիկյանին տարել են վիրահատարան: Նրան արդեն պատրաստում են վիրահատության: Հիշեցնենք՝ հունվարի 31-ին՝ 23:30-ի սահմաններում Երևանի Տպագրիչների 9 հասցեում կրակել են Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղղությամբ: Այս հասցեում է գտնվում Հայրիկյանի տունը: Դեպքի վայրում են եղել ոստիկանության, շտապօգնության ծառայության աշխատակիցները: Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, սակայն, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում: